‘
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԻԵԴ դատավորի թեկնածության համար մրցույթում հաղթած Արմեն Հարությունյանի հեղինակած գիրքը մի շարք տեղերում կրկնում է ավելի վաղ հրատարակված՝ Եվրոպական իրավունքի մասնագետ Սերգեյ Կաշկինի խմբագրությամբ գրքի բովանդակությունը, տեղեկացնում է «Ա1+»-ը:
Գրեթե ամբողջությամբ համընկնում են «Դատական իշխանության մարմինները» բաժինը (12.50.27): Մի շարք բաժիններ բառացիորեն նույն ձեւակերպումն ունեն երկու գրքերում էլ։
«Ա1+»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ Արմեն Հարությունյանի գրքի մոտ 20 տոկոսը կրկնում է Կաշկինի գիրքը բառացիորեն։ Եվ դա այն դեպքում, երբ Կաշկինն իրեն դասագրքի հեղինակ չի համարում, մինչդեռ Արմեն Հարությունյանը համարում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
‘