‘
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ այժմ Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուն այսօր ավելի լավ է խաղում, քան «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Միևնույն ժամանակ Պելեն նշել է, որ Ռոնալդուին կարող է գերազանցել իր հայրենակից Նեյմարը:
-Այժմ` Մեսսիի մի քանի տարվա գերիշխանությունից հետո, լավագույնը Ռոնալդուն է: Ապագան Նեյմարինն է: Նա կարող է առանցքային դերակատարություն ունենալ «Բարսելոնայում» և օգնել Բրազիլիայի հավաքականին վերադառնալ իրեն արժանի տեղը,-ասել է Պելեն «L’Uomo Vogue» պարբերականին տված հարցազրույցում:
‘