‘
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, գրում է Tuttօmercatօweb.cօm-ը:
«Քյոլնի» դեմ մարտի 14-ին տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 40-րդ րոպեին ստացել էր վնասվածք, սակայն բժիշկների ուղեկցությամբ խաղադաշտը լքելուց հետո վերադարձել էր եւ շարունակել էր հանդիպումը: Բունդեսլիգայի 25-րդ տուրի մրցավեճում Մխիթարյանը փոխարինվել էր 61-րդ րոպեին:
«Բորուսիան» «Յուվենտուսին» ընդունելու է մարտի 18-ին: Թուրինում կայացած առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով;
‘