‘
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել է Ուկրաինայի Զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստության: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
«Սա (իրավիճակը Դոնբասում)՝ պաշտպանության նախարարությունից եւ Գլխավոր շտաբից պահանջում է Ուկրաինայի Զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստության», — ընդգծել է վարչապետը:
Նա նշել է, որ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պետք է զբաղվի երկրում ռմբակոծություններից պատսպարվելու համար ապաստարանների պատրաստմամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 16-ի առավոտյան անակնկալ ստուգմումների շրջանակում հրաման է արձակել ամբողջական մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը եւ Արեւմտյան ռազմական օկրուգի ու Օդադեսանտային զորքերը առանձին ստորաբաժանումներ:
‘