‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մարկո Ռոյսի մասին, ով վերջերս էր երկարաձգել թիմի հետ իր պայմանագիրը՝ չնայած իր հանդեպ խոշոր ակումբների հետաքրքրությանը:
«Ռոյսի՝ թիմի համար ունեցած կարևորության մասին կարելի է եզրակացնել նրա նոր պայմանագրի ժամկետից: Մեծ էր հավանականությունը, որ նման հետաքրքրվածության պայմաններում նրա կարգի ֆուտբոլիստը կլքեր ակումբը, սակայն նա ասաց՝ ես մնում եմ:
Իմ կարծիքով, նրա որոշումն իր տարիքի մարդու համար տարօրինակ քայլ էր, որովհետեւ նրան մեծ ֆուտբոլիստ եմ համարում և հրաշալի մարդ: Դա պարզապես խելահեղություն էր»,-ասել է Կլոպը:
‘