‘
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին», որին գերազանցում է մեկ միավորով:
Մարտի 22-ին կայանալիք Էլ Կլասիկոյին ընդառաջ` առաջարկում ենք համեմատել երկու գրանդների հարձակման եռյակները. BBC հապավումով հայտնի Քրիստիանո Ռոնալդու, Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա եռյակն` ընդդեմ Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի և Նեյմարի:
- Լիոնել Մեսսի. 39 խաղ, 43 գոլ + 23 գոլային փոխանցում, մեկ գոլի համար` 80 րոպե:
- Լուիս Սուարես. 27 խաղ, 13 գոլ + 15 գոլային փոխանցում, մեկ գոլի համար` 169 րոպե:
- Նեյմար. 34 խաղ, 26 գոլ + 8 գոլային փոխանցում, մեկ գոլի համար` 99 րոպե:
Կատալոնական եռյակը 2014-15թթ. մրցաշրջանում խփել է 82 գոլ, կատարել է 46 գոլային փոխանցում, յուրաքանչյուր գոլային գործողության համար պահանջվել է 64 րոպե:
‘