‘
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ, տեղեկացնում է SportBox.ru-ն: Պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մովսիսյանը բուժզննում է անցել «Սպարտակում»:
Այս մրցաշրջանում Մովսիսյան «Կրասնոդարի» կազմում 13 հանդիպում է անցկացրել եւ դարձել 9 գոլի, 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘