‘
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը գտնվում է Հյուսթոնի հիվանդանոցում (Տեխասի նահանգ): Նախկին նախագահի հոսպիտալացման պատճառը բրոնխիտի սրացումն է եղել, հայտնում է РИА Новости-ն:
88-ամյա Բուշ-ավագը բժիշկների օգնությանն է դիմել դեռ նախորդ շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, քանի որ ընտանիքը փակ կենսակերպի կողմնակից է:
Նախկին նախագահի մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ Ջորջ Բուշը հիվանդանոցից դուրս կգրվի գալիք հանգստյան օրերին:
‘