‘
Լոնդոնում մեկնարկած London Chess Classic մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց ամերիկացի Հիկարում Նակամուրայից: Մեր շախմատիստը արդեն սկզբնախաղում բարդ իրավիճակի մեջ հայտնվեց եւ մրցակիցը ստանալով առավելություն, 32-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Արոնյանին:
Մեկնարկային տուրը ընդհանրապես մարտական ստացվեց: Բոլոր չորս պարտիաները արդյունավետ ելք ունեցան: Ընդ որում, դրանցից երեքում հաղթանակ տարան սեւ խաղաքարերով խաղացող շախմատիստները:
Ջոնս – Ադամս՝ 0:1, Մաքշեյն – Կառլսեն՝ 0:1, Կրամնիկ – Պոլգար՝ 1:0:
‘