‘
Նախօրեին երեկոյան տարածված տեղեկությունն այն մասին, որ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ավտոմեքենայի ուղղությամբ, սոցիալական ցանցերում բուռն մեկնաբանությունների տեղիք է տվել:
Օգտատերերի մի մասը նշում է, որ Լիսկայի դեմ մահափորձը երկրում արդարադատության բացակայության հետեւանք է, երբ իրավապահ համակարգից հույսները կորցրած մարդիկ ստիպված դիմում են ինքնադատաստանի: Ոմանք էլ թերահավատությամբ են ընդունում Սյունիքի մարզպետի դեմ սպանության փորձի վարկածը՝ ենթադրելով, թե Խաչատրյանն «ինքնամահափորձ» է կազմակերպել:
Զորիկ Գալստյանը գրում է.
Լիցկայի վրա մահափորձի պատճառը նրա կողմից Թովմա Աքվինացու որոշ տեքստերի ոչ-կանոնական մեկնաբանություններն են:
Մեկ էլ Բրյուս Ուիլլիսն է, որ վրան քսան հատ կրակեն չի կպնի:
‘