‘
«Բարսելոնայի» լեգենդար խաղացող Չավին, ով շաբաթ օրը կատալոնացիների հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, այս շաբաթ կմեկնի Քաթար, որտեղ նա հանդես կգա «Ալ-Սադի» կազմում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Հինգշաբթի ակումբը պլանավորում է պաշտոնապես ներկայացնել իր նոր ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Չավին պայմանագիր է կնքել «Ալ-Սադի» հետ 2+1 համակարգով:
‘