‘
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 6-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 6-7-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.60C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.30C
‘