‘196 բանտարկյալ է փախել լիբիական բանտից’

801

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 800 կմ հարավ գտնվող Սաբհա բանտից 196 բանտարկյալ փախուստի է դիմել դեպի անապատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչպես է նրանց հաջողվել փախուստի դիմել: Միայն հայտնի է, որ մի քանի բանտարկյալներ արդեն ձերբակալված են, սակայն մեծամասնությունն ազատության մեջ է:

Լիբիայում նմանատիպ դեպք գրանցվել էր նաեւ հոկտեմբեր ամսին, երբ շուրջ 120 բանտարկյալներ փախուստի էին դիմել Տրիպոլիի ամենամեծ բանտից: Լիբիական իշխանությունների հաջողվել էր վերահսկողություն հաստատել մի քանի բանտերի վրա, որոնք նախկինում Քադաֆիի կողմնակիցների ձեռքում էին:

Նախորդ հոդվածը‘Ապացույցներ կեղծելու մեղադրանքով Սյունիքի մարզում բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը խոստացել է համաքաղաքացիներին պաշտպանել զոմբիներից և հրեշներից’