‘Մարտի 1-ի զոհերի ծնողներն իրենց բողոքն են արտահայտել ԵՊՀ պատմության ֆակուլտետում. Տեսանյութ’

1624

Այսօր Մարտիմեկյան սպանդի զոհերի ծնողները գնացել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետ (սև շենք)՝ իրենց բողոքն արտահայտելու ֆակուլտետի դեկանի կողմից հեղինակած Հայոց պատմության դասագրքում Մարտի մեկի մասին տեղ գտած խեղաթյուրումների առնչությամբ և պահանջելու հետ կանչել այդ գիրքը: Ակցիայի մասնակիցները ռեկտորի օգնականին փոխանցեցին պահանջագիրն ու «Կորսված գարուն» ֆիլմի սկավառակը: Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը համաձայնեց ընդունել մարտիմեկյան զոհերի ծնողներին, բայց երբ ծնողները պնդեցին, որ կհանդիպեն նրա հետ միայն լրագրողների ներկայությամբ, Մինասյանը հրաժարվեց ընդունել նրանց:

Նախորդ հոդվածը‘Մահացու պատահար Երևան-Գառնի ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Նելսոն Մանդելայի մոտ թռչող ինքնաթիռը կործանվել է Դրակոնյան լեռներում’