‘
«Նյու Յորք Ռեդ Բուլս» թիմի հարձակվող Թիերի Անրին համաձայնվել է կարճաժամկետ վարձավճարով վերադառնալ «Արսենալ»: 35-ամյա ֆրանսիացին իր նախկին եւ ներկա ակումբներին հայտնել է, որ ցանկանում է նախորդ տարվա պես վերադառնալ «Էմիրեյթս»: Ներկա պահին «Արսենալը» վարձավճարի պայմանների շուրջ բանակցություններ է վարում «Ռեդ Բուլսի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Անրին «Արսենալին» միացավ հունվարի 7-ին եւ այնտեղ մնաց մինչեւ փետրվարի կեսերը, այդպես էլ չկարողանալով իր ամերիկյան թիմից թույլատվություն ստանալ մասնակցել եւս մի քանի հանդիպման:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, նախատեսվում է, այս անգամ գործարքը պաշտոնապես կկայանա հունվարի 1-ին: «Արսենալը» Անրիին ցանկանում է ավելի երկար պահել, քան նախորդ տարի:
ԱՄՆ-ում նոր մրցաշրջան մեկնարկում է մարտին, այնպես որ Անրին կարող է մինչ այդ օգտակար լինել իր նախկին թիմին:
‘