‘
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բեյրութում կրկնակի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որոնց զոհ է դարձել 40-ից ավելի մարդ, վիրավորվել է ավելի քան 200 հոգի: Պայթյունները հնչել են հինգշաբթի երեկոյան, Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում, որտեղ հիմնականում բնակվում են շիաներ և Սիրիայում Բաշար Ասադի դեմ կռվող «Հեզբոլլահ» արմատական շարժման կողմնակիցներ:
Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ՝ մթերք և փոստ տեղափոխող մոտոցիկլետներով:
Սա Բեյրութի շիական թաղամասերում իրականացված առաջին ահաբեկչական գործողությունը չէ. 2013 թ. նոյեմբերին պայթյուններ են որոտացել Իրանի դեսպանատան մոտ, վերջին երկու տարվա ընթացքում գրոհի են ենթարկվել «Հեզբոլլահ» շարժման գրասենյակներն ու հիմնարկները: Փոխանցում է euronews-ը:
‘