‘Femen-ի լիդերն ակտիվիստուհիներին առաջարկել է «փողով մերկանալ»’

1141

Femen-ի հիմնադիր և ղեկավար Աննա Գուցոլն իր թիմակիցներին առաջարկել է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ արտասահմանում սկանդալային ակցիաներն անցկացնել կոմերցիոն սկզբունքներով, տեղեկացնում է LifeNews-ը:

«Ֆինանսական «ներարկումներ» ունենք: Հնարավորություն կա շարժումը բարձրացնել նոր մակարդակի և ստանալ մինչև հազար դոլար՝ մեկ ակցիայի համար: Պատրա՞ստ ես մասնակցել դրան և կարո՞ղ ես էլի աղջիկների ներգրավել»,- Ուկրաինայի գերագույն ռադայի մոտ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ակցիայից առաջ ակտիվիստներից մեկի հետ Գուցոլի հեռախոսազրույցից մեջբերում է անում հեռուստատեսությունը:

Գուցոլն առաջարկել է նաև կազմակերպության մեջ ներգրավել միայն ուկրաինուհիների և չընդունել օտարազգիների, որպեսզի վաստակելու հնարավորություն տրվի միայն իրենց  հայրենակիցներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կազմակերպության ոչ բոլոր անդամներն են պաշտպանել Գուցոլի առաջարկը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն ստանձնել է Բեյրութի ահաբեկչության պատասխանատվությունը’