‘
Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է 210 մլն եվրո նախատեսել տրանսֆերային ձեռքբերումների համար։
The Sun-ի տեղեկություններով՝ նախատեսվում է մոտ 100 մլն եվրո ծախսել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերման համար։ Չի բացառվում նաև, որ «ազնվականներ»-ը հրաժարվեն Էդեն Ազարի, Նեմանյա Մատիչի ու Օսկարի ծառայություններից՝ վաստակելով խոշոր գումար։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրից հետո «Չելսի»-ն վաստակած 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
‘