‘
Նախքան Իսպանիայի հավաքականին հյուրընկալելը Բելգիայի կառավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները:
Երկրպագուներին հրահանգվել է խաղադաշտ ժամանել առանց ավելորդ իրերի ու պայուսակների, լինել զգոն ու աչալուրջ, ուշադիր հետևել ու անմիջապես արձագանքել կասկածելի անձանց տեսնելիս: Այս մասին գրում է իսպանական «ԱՍ»-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել աննախադեպ վայրագություն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 180-ը:
Բելգիայի հավաքականի ու Իսպանիայի ընտրանու միջև ընկերական խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին Բրյուսելում:
‘