‘Իկեր Կասիլյաս. Չեմ կարող «Ռեալը» պատկերացնել առանց Մոուրինյոյի’

1280

«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ակումբում իր ապագայի, ինչպես նաեւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին:

«Մոուրինյոն միշտ ձգտում է, որպեսզի ակումբը զարգանա եւ առաջ շարժվի: Եթե դուք ասելիք ունեք, ապա պետք է նրա դեմքին ասել: Նույնկերպ նա է վարվում խաղացողների հետ:  Գտնում եմ, որ դա ճիշտ է:

Նա պրոֆեսիոնալ կերպով է մոտենում աշխատանքին եւ շատ պահանջկոտ է: Նա տեղեկություններ է հավաքում ցանկացած մրցակցի մասին. սկսած Գավաթի խաղում «Ալկոյանոյից» վերջացրած Չեմպիոնների լիգայում «Բավարիայից»: Ես չեմ կարող «Ռեալը» պատկերացնել առանց Մոուրինյոյի:

Ես կցանկանայի ավելի հանգիստ մթնոլորտում ֆուտբոլ խաղալ: Եթե ես այլ ակումբ տեղափոխվեմ, ապա չեմ ընտրի «Ռեալի» անմիջական մրցակցին: Օրինակ, սիրում եմ ԱՄՆ-ը: Կցանկանայի կարիերան ավարտել Մադրիդում, սակայն եթե ինձ անողոք քննադատում են 31 տարեկանում,  ապա պատկերացնել կարելի, թե ինչ կլինի, եթե 37 տարեկան դառնամ: Մայիսին ակումբը առաջարկեց երկարաձգել պայմանագիրը, այնպես որ այստեղ ինձ հետ հույսեր են կապում»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում La Sexta-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացիները կարող են ոստիկանությանը տեղեկություն տրամադրել Facebook-ի միջոցով ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող կնշանակվի ‘