‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկված կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման հայտացուցակում, վստահեցնում է «Cope»-ն։
Սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, արգենտինացի ֆուտբոլիստը դաշտ դուրս չի գա կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։ Մեեսին կարծում է, որ առաջին րոպեից դաշտ դուրս գալը կարող է իր համար անցանկալի հետևանքներ ունենալ։ Ֆուտբոլիստի կարծիքովէ լիարժեք հանդիպում անցկացնելու համար իր ծունկը պետք է լավագույն վիճակում լինի։ «Արքայական ակումբի» հետ «կապտանռնագույնները» պետք է հանդիպեն նոյեմբերի 21-ին մրցակցի դաշտում։
Հիշեցնենք, որ Մեսսին ծունկը վնասել էր Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում։
‘