‘
«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը դարձել է կատալոնական ակումբի պաշտպան Մարկ Բարտրայի գործակալաը, տեղեկացնում է Marca-ն: Բարտրան Պույոլի առաջին հաճախորդն է:
Հիշեցնենք, որ 37-ամյա Կարլեսը կապտանռնագույնների կազմում հանդես է եկել 1999-2014 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում Բարտրան «Բարսելոնայի» կազմում 5 հանդիպում է անցկացրել եւ 1 գոլի հեղինակ է դարձել:
‘