‘
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե իրեն հետաքրքիր չէ աշխատանքը «Ռեալի» հետ, որտեղ աշխատում է՝ իր կարծիքով, «ականավոր» Ռաֆայել Բենիտեսը: «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0-4) Բենիտեսի շուրջ իրավիճակը չափազանց սրվեց: Նույնիսկ գործին խառնվեց Սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով ամեն կերպ աջակցեց մարզչին:
Այս թեման աննկատ չանցավ նաեւ Զագրեբի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ Վենգերի մամուլի ասուլիսի ժամանակ:Ֆրանսիացին հարգանքով արտահայտվեց Բենիտեսի հասցեին ու նաեւ բացառեց իր տեղափոխությունը «Ռեալ», որտեղ նախկինում հետաքրքրվում էին իրենով:
«Արդյոք կդիտարկե՞մ «Ռեալի» առաջարկությունը, եթե լինի: Ոչ: Ընդհակառակը՝ կցանկանայի օգտվել առիթից եւ սատարել Ռաֆայելին: Իմ կարծիքով նա ականավոր մասնագետ է:
Կարծում եմ՝ լուրջ չէ 12 հանդիպումից հետո ազատել մարզչին: Հուսով եմ՝ նա կստանա նախագահի աջակցությունը»,- ասել է Վենգերը:
‘