‘
«Տեւական ժամանակ է` վարչախումբը երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է սահմանադրական փոփոխություններ քարոզելով: Եւ փորձում է համոզել, թե մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է: Միաժամանակ, վարչախումբն՝ իր կատարած հանցագործությունները փորձում է բարդել գործող Սահմանադրության վրա: Սա էժանագին դեմագոգիա է: Մեր երկրում որեւէ բան չի փոխվի, քանի դեռ ընտրությունները կեղծվում են, քանի դեռ իշխանությունը բռնազավթվում է: Մարտի մեկ-եր չեն լինի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն: Դեկտեմբերի 6-ին վճռական «ոչ» պետք է ասենք երկիրն այս աղետալի վիճակի հասցրած եւ իշխանությունը յուրացրած վարչախմբին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
‘