‘Մանչինի. «Կուզեի Գվարդիոլային տեսնել մի թիմում, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում»’

756

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծիք է հայտնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքի մասին։ Մինչև Մյունխեն ժամանելը Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնան» ու կատալոնական ակումբի հետ 19 տիտղոս նվաճել։

-Նա հաջող աշխատանք է տանում, նրա ֆուտբոլային ոճը հարմար է «Բավարիայի» և «Բարսելոնայի» նման թիմերին, բայց ես կուզեի տեսնել նրան թիմում, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Չնայած դրան, Գվարդիոլան լավ գաղափարներ ունի, և նա լավ մարզիչ է,-ասել է Մանչինին «Sky Sport Austria»-ին։

Նախորդ հոդվածը‘«Վոլֆսբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ»֙ 1:2․ Մխիթարյան կրկին հիանալի խաղ ցուցադրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն’