‘
Վճռորոշ խաղերում «Չելսին» առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ, իսկ Կիևի «Դինամոն» հաղթեց «Մաքքաբիին»: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով. 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարկանոն, իսկ 52-րդ րոպեին աչքի ընկավ Վիլիանը: «Դինամո»-«Մաքքաբի» հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Գարմաշը:
Այսպիսով, «Չելսին» 13 միավորով առաջին հորիզոնականով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, «Դինամոն» 11 միավորով երկրորդն է, «Պորտուն» մնաց 10 միավորով և կխաղա Եվրոպայի լիգայում, իսկ «Մաքքաբիին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել:
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, G խումբ
«Չելսի» — «Պորտու»՝ 2:0
Գոլերը՝ Մարկանո 12’/ինքնագոլ, Վիլիան 52′
«Դինամո» — «Մաքքաբի»՝ 1:0
Գոլը՝ Գարմաշ 16′
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ |
---|
N | ԹԻՄ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ՉԵԼՍԻ | 6 | 4 | 1 | 1 | 13 | — | 3 | 13 |
2 | ԴԻՆԱՄՈ Կ. | 6 | 3 | 2 | 1 | 8 | — | 4 | 11 |
3 | ՊՈՐՏՈՒ | 6 | 3 | 1 | 2 | 9 | — | 8 | 10 |
4 | ՄԱԿԱԲԻ Թ-Ա | 6 | 0 | 0 | 6 | 1 | — | 16 | 0 |
‘