‘
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խոսել է այս մրցաշրջանում իր ելույթների մասին.
— Գիտեմ, որ լավ չմեկնարկեցինք մրցաշրջանը, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Կարծում եմ՝ մեր թիմի արդյուքներտը մոտ ապագոյում բոլորովին այլ տեսք կունենան:
Իմ խաղն էլ է բարելավվել: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կունենանք ակումբի հետ քննարկելու իմ ապագայի հարցը: Անկեղծ ասած, ինձ այստեղ ամեն ինչ շատ դուր է գալիս:
Որոշ հարձակվողներ չեն սիրում, երբ հարված են ստանում ոտքերին, դրանից հետո նրանք կորցնում են վստահությունը:
Վարդին շատ է վազում եւ իր թիմակիցների համար ազատ տարածություններ ստեղծում: Կարծում եմ՝ մեզ դժվար հանդիպում է սպասվում,-ասել է Իվանովիչը:
‘