‘
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան անցած ամռանը մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հաղորդում է La Repubblica -ն։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Գարսիայի հետ, նախքան Ռաֆայել Բենիտեսին առաջարկ անելը, սակայն ֆրանսիացի մասնագետը չի ցանկացել աշխատել մադրիդյան թիմում։
51-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրվել են նաեւ անգլիական Պրեմյեր լիգայի թիմեր, սակայն Գարսիան նախընտրել է մնալ «Ռոմայում»։
Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» 16 տուրից հետո 29 միավորով 5-րդ տեղում է՝ 7 միավոր զիջելով առաջատար «Ինտերին»։ Չեմպիոնների լիգայում «Ռոման» դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ կմրցի «Ռեալի» հետ։
‘