‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից:
-Ֆուտբոլիստները հստակ գիտեն, թե ես ինչ եմ մտածում: Ես չեմ անհանգստանում ապագայիս համար: Դեռևս նախորդ մրցաշրջանից նման լուրեր են շրջանառվում. դա մեր մասնագիտության մի մասն է: Միակ բանը, որ ինձ հուզում է՝ աշխատել և փորձել հաղթել,-չիլիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Mirror Online»-ից:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան:
‘