‘
«Սեւիլիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Դորտմունդի «Բորուսիային», մեկնաբանել է տեղեկատվությունն, ըստ որի նրա ծառայություններով հետաքրքրվում է «Նապոլին»:
-«Նապոլիի» մարզահագուստով հանդես գալը միշտ եղել է իմ երազանքը: Ես երկրպագում եմ «Նապոլիին»:
Ինձ դուր է գալիս «Սեւիլիայում» խաղալը: Սա դրական փորձ է, տեսնենք, թե ինչ կլինի հունվարին»,- նշել է Իմոբիլեն:
Հավելանենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ծնվել եւ մեծացել է Նեապոլում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 7 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ:
‘