‘
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իտալական «Ռոմայում» փոխարինել է Ռուդի Գարսիային: Այդ մասին հաղորդում է Հռոմի թիմի պաշտոնական կայքը:
Իտալական լրատվամիջոցների տվյալներով, պայմանագիրը 18 ամսով է, իսկ իտալացի մասնագետը կստանա 2.8 միլիոն եվրո:
Վերադարձը «Ռոմայում» Սպալետին կնշի հունվարի 17-ին: «Ռոմայի» մրցակիցը կլինի «Վերոնան»: Սպալետին «Ռոման» գլխավորել է 2005-2009 թվականներին:
‘