‘Վացկե. «Գյոտցեին ու Լևանդովսկուն կարողացանք փոխարինել Մխիթարյանով ու Օբամեյանգով»’

1182

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն կարծում է, որ Մյունխենի «Բավարիա» տեղափոխված կիսապաշտպան Մարիո Գյոտցեի և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կորուստն այնքան էլ ցավոտ չի եղել ակումբի համար։ Այդ առթիվ պաշտոնյան հիշել է դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

-Մենք բավականությամբ կերկարաձգենք պայմանագրերն այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Գյունդողանը, Հյումելսը, Մխիթարյանը, Շմելցերն ու Բենդերը՝ լավ հասկանալով, որ միշտ թիմին թարմ արյուն է հարկավոր։ Ես չեմ տեսնում որևէ ֆուտբոլիստի, ում հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն չունենայինք։

Եթե որևէ մեկը մեզ լքում է, ապա մենք պետք է նրան փոխարինող գտնենք։ Օրինակ, ինչպես եղավ Լևանդովսկու և Գյոտցեի դեպքում, ում մենք հաջողությամբ փոխարինեցինք Մխիթարյանով ու Օբամեյանգով,-Վացկեի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից։

Նախորդ հոդվածը‘Տուխել. «Հենրիխը բոլորի համար օրինակ է ծառայում: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը»’
Հաջորդ հոդվածը‘Լուչանո Սպալետին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ’