‘
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը 2015-ի արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Օզիլը հաղթել է քվեարկության արդյունքում: «Զինագործների» կիսապաշտպանի օգտին քվեարկել են հարցվողների 49.5 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը (19.5%): Եռյակը եզրափակել է «Քյոլնի» պաշտպան Յոնաս Հեկտորը, ում օգտին քվեարկել է հարցվողների 13.6 տոկոսը:
Օզիլը երկրի լավագույն ֆուտբոլիստ է դառնում չորրորդ անգամ վերջին հինգ տարվա ընթացքում: 2014-ին մրցանակը բաժին էր հասել Տոնի Կրոսին:
‘