‘«Տորինո»-ն Դորտմունդի «Բորուսիա»-ից վարձակալել է Իմոբիլեին’

1106

«Տորինո»-ն Դորտմունդի «Բորուսիա»-ից վարձակալել է հարձակվող Չիրո Իմոբիլեին հետագայում գնման իրավունքով: Իմոբիլեն թուրինցիների կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Մինչ այս, 25-ամյա ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Սևիլիա»-ում:

Իմոբիլեն հանդես է եկել «Տորինո»-ում 2013-2014 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն «Սևիլիա»-ի կազմում 15 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Լուկա Տոնի. «Վան Գալն ատում էր լատինամերիկյան ֆուտբոլիստներին»’
Հաջորդ հոդվածը‘Օզիլը֙ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ’