‘Պեսկովը յուրովի է մեկնաբանում Ռամզան Կադիրովի խոսքը «ժողովրդի թշնամիների» մասին’

1135

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը առաջարկել է չսրել իրավիճակը ոչ համակարգային ընդդիմության մասին  Ռամզան Կադիրովի հայտարարության շուրջ, որին Չեչնիայի ղեկավարն անվանել է «ժողովրդի թշնամիներ» և պահանջել դատի տալ «քայքայիչ գործունեության» համար:

«Եկեք ուշադրություն դարձնենք, եթե ուշադիր կարդանք, ապա հենց ոչ համակարգային ընդդիմության մասին է խոսքը: Իսկ ի՞նչ է նշանակում ոչ համակարգային ընդդիմություն: Այդ նրանք են, ովքեր երկրի օրինական քաղաքական դաշտից դուրս են գտնվում: Այդ նրանք են, ովքեր իրենց գործունեության ընթացքում չեն մնում օրենքի սահմաններում և պատրաստ են այն խախտել, այդ թվում՝ ի վնաս երկրի: Ես ահա այսպես եմ հասկացել այդ արտահայտությունները,- նշել է Պեսկովը և հավելել:- Այստեղ պետք չէ, այսպես ասած՝ լարել իրավիճակը, հարկավոր է ուղղակի հանգիստ ընթերցել այն, ինչ ասված է»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’