‘
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբներն անցած տարի վաստակել են 6,6 միլիարդ եվրո, ինչը ֆինանսական ռեկորդ է, հաղորդում է BBC- ն։
Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբների հասույթն աճել է 8 տոկոսով։ Deloitte աուդիտորական ընկերության ցուցակը 11-րդ տարին անընդմեջ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է, որն առաջադիմել է երկու տեղով։ Երկրորդից երրորդ տեղ է նահանջել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հնգյակում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Մյունխենի «Բավարիան»։
20 ամենահարուստ ֆուտբոլային ակումբները միայն Եվրոպայից են, ութը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգան։
‘