‘
Լեհաստանի բնակիչ Տոմաշ Պաշժկովսկու՝ կնոջը տնային հոգսերում օգնելու փորձն անհաջողությամբ է ավարտվել: Տղամարդը, հեռախոսին պատասխանելու փոխարեն, սխալմամբ շիկացած արդուկն է դրել ականջին, գրում է Fakt լեհական պարբերականը:
Ձանձրանալով միապաղաղ գործից՝ Տոմաշը որոշել է միաժամանակ հեռուստացույցով բռնցքամարտի առաջնությունը դիտել և այնքան է տարվել մենամարտով, որ հեռախոսի զանգը լսելով՝ մեքենայաբար «պատասխանել» շիկացած արդուկին:
Պարբերականը չի հստակեցնում թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել տղամարդը: Հայտնի է միայն, որ բժիշկները վիրակապել են այրված հատվածը և դեղամիջոցներ նշանակել:
‘