‘
«Բարսելոնան» գոհ է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչից եւ մտադիր է երկարաձգել նրա պայմանագիրը, հաղորդում է mundodeportivo- ն: 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ բանակցություններն ավարտելուց եւ պայմանագրերը երկարաձգելուց հետո «Բարսելոնան» կսկսի նոր պայմանագրի կետերի քննարկումը Ռակիտիչի հետ:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռակիտիչը մասնակցել է 19 հանդիպման, խփել է 2 գոլ:
Խորվաթ խաղացողը 2014-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»:
‘