‘
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:
Դորտմունդյան թիմի ֆուտբոլիստների գործողությունները հարձակման գծում առաձնապես չէին տպավորում, իսկ 65-րդ րոպեին «Ինգոլշտադը» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը չարձանագրեց Մաթս Հյումելսի գոլը՝ վերջինիս նկատմամբ կանոնները խախտելու պատճառով: 77-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, իսկ 86-րդ րոպեին գաբոնցի ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 81-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 44 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ինգոլշտադը» մնաց 23 միավորով՝ 10-րդ տեղում:
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ»՝ 2:0
Գոլերը՝ Օբամեյանգ 77′, 86′
‘