‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ չունի:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Էնրիկեն շատ է ցանկանում իր թիմում տեսնել «Սելտայի» հարձակվող Նոլիտոյին, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունն այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրություն չունի:
-Ես և ակումբի ղեկավարությունը նույն բանն ենք ցանկանում՝ ուժեղացնել կազմը, բայց դրա վրա ազդում են որոշ գործոններ: Օրինակ՝ ֆուտբոլիստների արժեքները, բանակցությունները, այլ ակումբների ցանկությունները… Իմ և ակումբի ղեկավարության միջև կապված տարաձայնություններ չկան:
Ճիշտ է՝ եթե նման բան լիներ, ես ձեզ այդ մասին չէի ասելու, բայց կրկնում եմ՝ տարաձայնություններ չկան,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Sport» առցանց պարբերականից:վվվվվ
‘