‘
Անգլիացի ֆուտբոլային մրցավար Մարտին Ատկինսոնը անցյալ տարի ավելի շատ գումար է վաստակել, քան Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հաղորդում The Sun պարբերականը:
Բրիտանական պարբերականի տվյալներով` Քեմերոնի աշխատավարձը 2015-ին կազմել է մոտ 203 000 դոլար: Այդ նույն ընթացքում ամենապահանջված անգլիացի մրցավարներից մեկը` Ատկինսոնը վաստակել է 215 000 դոլար:
Բարձրագույն կատեգորիայում մրցավարների, որոնք շարքին դասվում է Ատկինսոնը, հիմնական տարեկան աշխատավարձը կազմում է 128 200 դոլար` հաշվի չառնելով անցկացված խաղերի համար հավելավճարները:
Մեծ Բրիտանիայի տարածքում անցկացված մեկ խաղ սպասարկելու համար մրցավարն ստանում է 640 դոլար, իսկ մայրցամաքում մեկ խաղի համար` 5700 դոլար: 44-ամյա մրցավարն անցյալ տարի 48 խաղ է սպասարկել:
‘