‘
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը մեկնաբանել է «Բետիսից» կրած 0:1 հաշվով պարտությունը:
«Այսօր մենք պարտության արժանի չէինք: Մենք պարտվեցինք սխալի պատճառով: Լավ պահեր ունեինք, բայց չկարողացանք դրանք իրացնել: Հաղթանակի ու պարտության սահմանը շատ նուրբ է, ու ես կփորձեմ շտկել ստեղծված իրավիճակը:
Սա դժվար կացության մեջ գտնվող թիմերի խաղ էր: Բայց չեմ կարծում, թե «Վալենսիան» կպայքարի «կենդանի մնալու» համար: Եկեք իմ աշխատանքի մասին դատենք 5 ամսից, ոչ թե՝ 5 շաբաթից»:
‘