‘
Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ»:
«Եթե Ֆալկաոն տեղափոխվի «Ռեալ», ապա նրան Մադրիդում ծանր կյանք է սպասվում: Իհարկե, կարիերայի տեսանկյունից նրա տեղափոխությունը «Ռեալ» լավ քայլ կլինի: Սակայն կենցաղի առումով Ռադամելի եւ նրա ընտանիքի համար իսկական մղձավանջ կսկսվի:
Հետաքրքիր կլիներ Ֆալկաոյին տեսնել «Բարսելոնայում»: Նա կարող էր հարմարվել կատալոնացիների խաղաոճին, քանի որ փայլուն է խաղում: Իսկ նրա համագործակցությունը Մեսիի հետ պարզապես ֆանտաստիկ կլիներ»,- Ֆուտրեի խոսքն է մեջբերում AS-ը:
‘