‘Երուսաղեմի պատրիարքարան. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել’

1309

Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին պղծվել է հայկական գերեզմանոցը Երուսաղեմի հին մասում: Նման տեղեկատվություն են տարածել մի շարք ԶԼՄ-ներ, Երուսաղեմի ոստիկանության վրա հղումով:

«Վանդալիզմի ակտն իրականացվել է լատինական և հունական գերեզմանոցների տարածքում Խաչի հովտի շրջանում: Իսկ հաղորդվել է հայկական Սբ Փրկիչ եկեղեցու և արաբա-իսրայելյան պատերազմից հետո հիմնված հայկական գերեզմանոցի պղծման մասին: Դա սխալմունք է»,-հայտարարել է հայկական գերեզմանոցը հսկող սարկավագ Զավեն Ոսկանյանը, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:

Ըստ ԶԼՄ-ների, դեկտեմբերի լույսի 12-ի գիշերը անհայտները վիրավորական գրություններ են թողել Երուսաղեմի ուղղափառ Սբ Խաչ եկեղեցու վրա:

Նախորդ հոդվածը‘Եթե Ֆալկաոն տեղափոխվի «Ռեալ», նրա կյանքը մղձավանջի կվերածվի. Պաուլու Ֆուտրե’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելցի զինծառայողները նվաստացրել են Reuters-ի լրագրողներին’