‘
Առաջին խաղում Թոմաս Տուխելի սաները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ «Դրագաու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով: 23-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը փորձեց գրավել Մարկո Ռոյսը, իսպանացի դարպասապահը նախ հետ մղեց հարվածը, ապա գրոհին մասնակցող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի օգնությամբ դարձավ ինքնագոլի հեղինակ (ՈւԵՖԱ-ն գոլը որպես ինքնագոլ գրանցել է Կասիլյասի հաշվին): Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին:
Այսպիսով, «Բորուսիան» պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, իսկ Չեմպիոնների լիգայից Եվրոպայի լիգայում հայտնված «Պորտուն» հրաժեշտ է տալիս նաև այս մրցաշարին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
«Պորտու» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1
Գոլը՝ Կասիլյաս 23’/ինքնագոլ
‘