‘Ռոնալդու. «Եթե թիմակիցներս իմ մակարդակին լինեին, գուցե գլխավորեինք մրցաշարային աղյուսակը»’

1177

Մադրիդյան դերբիում կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է խաղընկերներին.

«Եթե թիմակիցներս իմ մակարդակին լինեին, գուցե գլխավորեինք մրցաշարային աղյուսակը: Ըստ մամուլի` ամեն տարի հանձնվողի նման եմ խաղում, բայց վիճակագրությունը և թվերը հակառակն են ասում:

Չեմ ուզում թերագնահատել իմ սեփական թիմակիցներին, բայց երբ լավագույն խաղացողները դաշտում չեն, հաղթելը դժվար է: Ինձ դուր է գալիս Բեյլի, Քարիմի, Մարսելոյի, Պեպեի հետ խաղալը…չեմ ասում, թե Խեսեն, Կովաչիչը, Լուկաշը լավը չեն, նրանք լավն են, բայց….

Մենք ավելի շատ պահեր ունեինք ու արժանի էինք հաղթելուն, բայց ունենք այն, ինչ ունենք»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում ManagingMadrid-ը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 0-1․ «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալություն միշտ իմ կողքին լինելու համար»’