‘«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 0-1․ «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’

1273

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ատլետիկոյին»: Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում հաղթեց Դիեգո Սիմեոնեի թիմը:

Առաջին խաղակեսն անցավ «Ռեալի» տարածքային առավելությամբ, սակայն «սերուցքայիններն» ակտիվ չէին «Ատլետիկոյի» տուգանային հրապարակում: Խաղակեսի վերջնամասում «Ատլետիկոն» վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Անտուան Գրիզմանն առաջ մղեց հյուրերին: Մնացած ժամանակահատվածում «Ռեալը» հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն ցուցատախտակին պահպանվեց 0:1 հաշիվը: 

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 58 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 5 միավորով: «Ռեալը» մնաց 54 միավորով՝ երրորդ տեղում:

ՌԵԱԼ Մ.-ԱՏԼԵՏԻԿՈ Մ.

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Անտուան Գրիզման 53՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 15.Դանիել Կարվախալ, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (18.Լուկաս, 57), 19.Լուկա Մոդրիչ, 22.Իսկո (20.Խեսե, 70), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (29.Բորխա Մայորալ, 46)

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Դիեգո Գոդին, 3.Ֆիլիպե Լուիս, 20.Խուանֆրան, 24.Խոսե Խիմենես, 6.Կոկե, 12.Աուգուստո Ֆերնանդես (8.Kranevitter, 77), 14.Գաբի, 17.Սաուլ, 7.Անտուան Գրիզման, 9.Ֆերնանդո Տոռես (16.Անխել Կորեա, 81)

 

Զգուշացում՝ Լուկաս 62՛ (Ռ), Դանիել Կարվախալ 90՛ (Ռ), Սերխիո Ռամոս 90՛ (Ռ), Դիեգո Գոդին 31՛ (Ա), Ֆիլիպե Լուիս 37՛ (Ա), Խոսե Խիմենես 72՛ (Ա), Անխել Կորեա 90՛ (Ա) ; Մրցավար՝ Կառլոս Գոմես (Իսպանիա)

 

69

ԳՆԴԱԿԻ %

31

15 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (5)

15

ՏՈՒԳԱՆՔ

13

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Գալուստ Գամազյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Եթե թիմակիցներս իմ մակարդակին լինեին, գուցե գլխավորեինք մրցաշարային աղյուսակը»’