‘
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Լևանտեին». Զինեդին Զիդանի թիմը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց:
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դիպուկ իրացնելով դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 38-րդ րոպեին մադրիդյան թիմի երիտասարդ հարձակվող Բորխա Մայորալի և դարպասապահ Դիեգո Մարինյոի համատեղ ջանքերով երկրորդ գնդակը հայտնվեց «Լևանտեի» դարպասում: Նախքան ընդմիջման գնալը Դեյվերսոնի գոլի շնորհիվ «Լևանտեն» կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վերջնական հաշիվը խաղավարտին ձևակերպեց Իսկոն:
Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 57 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով: «Լևանտեն» մնաց 20 միավորով՝ վերջին տեղում:
ԼԵՎԱՆՏԵ-ՌԵԱԼ Մ. | 1-3 (1-2) | MC |
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 34՛ (11մ), 0-2՝ Դիեգո Մարինո 38՛ (ինք), 1-2՝ Դեյվերսոն 39՛, 1-3՝ Իսկո 90՛ |
ԼԵՎԱՆՏԵ. 1.Դիեգո Մարինո, 2.Իվան Լոպես, 15.Լուկաս Օրբան, 24.Զուհաիր Ֆեդալ, 5.Սիմաո Ժունիոր (7.Վերսա, 68), 6.Վիկտոր Կամարասա (10.Ռուբեն Գարսիա, 73), 8.Ջեֆերսոն Լերմա, 11.Խոսե Լուիս Մորալես, 14.Կարլ Մեջանի, 20.Դեյվերսոն, 21.Ջուզեպե Ռոսի (18.Վիկտոր, 63) |
ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 6.Նաչո, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (22.Իսկո, 80), 14.Կազեմիրո (16.Մատեո Կովաչիչ, 73), 18.Լուկաս, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 29.Բորխա Մայորալ (20.Խեսե, 85) |
Զգուշացում՝ Սիմաո Ժունիոր 42՛ (Լ), Ռուբեն Գարսիա 79՛ (Լ), Լուկաս 39՛ (Ռ) |
47 | ԳՆԴԱԿԻ % | 53 |
11 (4) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 21 (8) |
12 | ՏՈՒԳԱՆՔ | 11 |
3 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 10 |
1 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 2 |
‘