‘
Ֆրանսիական հեղինակավորL’ Equipe -ը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ընդգրկել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների հնգյակում:
Լավագույններն են «Ռեալի» լեգենդար հարձակվողներ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, որը հինգ անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը եւ Ֆրանսիսկո Խենտոն՝ վեց անգամ:
Երրորդ տեղում իտալացի պաշտպան Պաոլո Մալդինին է, որը «Միլանի» հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեսին «Բարսելոնայի» հետ դարձել է քառակի հաղթող, Ռոնալդուն կրկնակի հաղթող է՝ մեկական անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» հետ:
1. Ալֆրեդո Դի Ստեֆանո
2. Ֆրանսիսկո Խենտո
3. Պաոլո Մալդինի
4. Լիոնել Մեսսի
5. Կրիշտիանու Ռոնալդու
6. Ֆիլ Նիլ
7. Ֆերենց Պուշկաշ
8. Էկտոր Ռիալ
9. Գերդ Մյուլեր
10. Ռաուլ
‘