‘Մարադոնան երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»’

1204

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ հանուն Լիոնել Մեսիի հետ մրցակցության, գրում է mundodeportivo-ն: Մարադոնան ցանկանում է մարզիչի կարգավիճակում ապացուցել, որ արգենտինական ֆուտբոլի բոլոր ժամանակների առաջին համարն ինքն է:

Եթե Արքայական ակումբը համաձայնի նշանակել Մարադոնային, ապա արգենտինացին կփորձի Մադրիդ բերել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Ռեալի» ղեկավարությունը գոհ չէ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից եւ Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում ձախողվելուց հետո նրա տեղը գլխավոր թիմում երաշխավորված չի լինի: 

Նախորդ հոդվածը‘Մեսսին ու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողների հնգյակում’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրի. «Դա անձամբ Արսեն Վենգերի հանդեպ դժգոհություն չէ: Մարդիկ դատում են ելնելով նրանից, ինչ տեսնում են»’